• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում

27 հունվարի, 2021
Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցով Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։
Տ. Բալայանը շեշտեց, որ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալների միջոցով Ազգային ժողովն իր գնահատանքն է հայտնում տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման բնագավառում ունեցած ավանդի, Լյուքսեմբուրգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող բանաձևերի նախաձեռնությունների համար։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում Տ․ Բալայանը կարևորեց ԵՄ երկրների օրենսդիր իշխանությունների դերակատարությունը, որոնք ունենք քաղաքական և իրավական հսկայածավալ գործիքակազմ՝ ագրեսիա իրականացրած կողմերին պատասխանատության կանչելու և հնարավոր նոր սպառնալիքները չեզոքացնելու առումով։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի խթանման, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում ունեցավ նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։
Լյուքսեմբուրգում դեսպան Տիգրան Բալայանը քաղաքավարական հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի, Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանների հետ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: